Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, հիմնադրվել է 1991թ-ին, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ։ Առաջին բեմադրությունը եղել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսը։ Բեմադրություններից են նաև՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998), երեքն էլ՝ ռեժիսոր Հ. Գասպարյան, «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր Երվանդ Ղազանչյան), Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի «Լիր արքա» (1996), երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս. Սարգսյան, Մրոժեկի «Բաց ծովում», Կ. Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ. Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։
Թատրոնում շատ են եղել անվանի դերասաններ, տարբեր տարիներին թատրոնում են աշխատել Հայաստանի վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանը, դերասաններ Գ. Սեդրակյանը, Տ. Ներսիսյանը, Հ. Վանյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ. Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր, Հայաստանի արվեստների վաստակավոր գործիչ` Մարտին Վարդազարյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Դ. Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա. Մկրտչյանը, Աննա Էլբակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ա. Գալստյանը, Նարեկ Հայկազյանը, Զոհրակ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00